Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում դուբլ գրանցեց (14-րդ րոպեի դրությամբ) և գերազանցեց Իվան Սամորանոյի պատմական ռեկորդը, գրում է Opta-ն։
Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում խփել է արդեն 38 գոլ, ինչն «Արքայական ակումբի» պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։
Այդ ցուցանիշով նախկին ռեկորդակիրը չիլիացի լեգենդար Իվան Սամորանոն էր, որը մադրիդյան գրանդում 1992/93 մրցաշրջանում աչքի էր ընկել 37 գոլով։
«Բարսելոնա» - «Ռեալ» Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է, հասանելի է նաև Fast TV հավելվածում (iOS, Android):