Ուսման Դեմբելեն մկանային վնասվածք է ստացել Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում և հեռացել Ֆրանսիայի ազգային հավաքականի ճամբարից, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ի հարձակման գծի առաջատարը բաց կթողնի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը: Եթե ՊՍԺ-ն հաղթահարի խմբային փուլի արգելքը, Դեմբելեն կարող է բաց թողնել նույնիսկ ամբողջ մրցաշարը։
Նշվում է, որ եթե Դեմբելեն բաց թողնի առաջիկա մրցաշարը, կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալն առավելություն կստանա «Ոսկե գնդակի» համար մրցավազքում: Իսպանացիները հունիսի 8-ին Ազգերի լիգայի գավաթը կվիճարկեն Պորտուգալիայի հետ: 2024/25 մրցաշրջանում Յամալը երեք տիտղոս է նվաճել «Բարսելոնայի» կազմում: