«Լիվերպուլը» ձեռք կբերի «Պուշկաշ Ակադեմիայի» դարպասապահ Արմին Պեչիին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մասին ակումբները դեռ պաշտոնապես չեն հայտարարել։
«Լիվերպուլը» 20-ամյա դարպասապահի տեղափոխության համար կվճարի հունգարական ֆուտբոլի համար ռեկորդային գումար։
Transfermarkt-ի տվյալներով` Հունգարիայի առաջնության պատմության մեջ տրանսֆերային իրավունքի ամենաթանկ վաճառքն իրականացրել է «Ֆերենցվարոշը»։ 2024թ. հուլիսին ակումբի կիսապաշտպան Քրիստիան Լիստեշը Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» է տեղափոխվել 6 միլիոն եվրոյով։
Արմին Պեչին «Պուշկաշ Ակադեմիայի» համակարգում է 2017թ. օգոստոսից։ Նա թիմում 52 խաղից 15-ում դարպասն անառիկ է պահել։
Հիշեցնենք, որ «Պուշկաշ Ակադեմիայում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։