Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» տանը 3-1 հաշվով հաղթեց «Բոլոնիային»:
Հյուրերը 49-րդ րոպեին բացեցին հաշիվը, սակայն նախ` 73-ին պատասխան գոլը խփեց Սանտիագո Խիմենեսը, 6 րոպե անց տանտերերին առաջ մղեց Քրիստիան Պուլիշիչը, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Խիմենեսը դուբլ գրանցեց:
Սերժիու Կոնսեյսաուի թիմը 60 միավորով 8-րդն է, 4-6-րդ տեղերը բաժանող «Յուվենտուսից», «Ռոմայից» և «Լացիոյից» հետ է երեք միավորով: Այս թիմերը 36-րդ տուրի խաղերը դեռ չեն անցկացրել: «Բոլոնիան» 62 միավորով 7-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 36-րդ տուր
«Միլան» - «Բոլոնիա»` 3-1 (տեսանյութ)
Սանտիագո Խիմենես, 73, 90+2, Քրիստիան Պուլիշիչ, 79 - Ռիկարդո Օրսոլինի, 49