Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է նվաճի կա՛մ Վիտինյան, կա՛մ Նունու Մենդեշը:
««Ոսկե գնդակը» հաղթելու երեք թեկնածու չեմ կարող նշել, սակայն կասեմ, որ երկու հոգի կան, որոնք գերազանցում են բոլորին ակումբի ու հավաքականի կազմում այս մրցաշրջանում իրենց նվաճումներով: Այդ ֆուտբոլիստներն են Վիտինյան ու Նունու Մենդեշը:
Վիտինյայի խաղը նայելիս հիշում ես Չավիին ու Ինիեստային: Վիտինյան նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու որակներ ունի: Նա ֆիզիկապես շատ ուժեղ է:
Նունու Մենդեշին սիրում եմ որդուս պես: Նա իմ տեսած ամենաուժեղ ձախ պաշտպանն է: Նա ուժեղ է մեկը մեկի դեմ իրավիճակներում, օդում ու նաև գրոհելիս»,- Մարտինեսի խոսքն է մեջբերում O Jogo-ն: