«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան սիրահարված է «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգոյի խաղին ու ամեն ինչ անելու է՝ նրան Լոնդոն հրավիրելու համար, հայտարարել է լրագրող Մարիո Կորտեգանան յութուբյան իր ալիքում ուղիղ եթերի ժամանակ:
Արտետան համոզված է, որ Ռոդրիգոն իսկական սուպերաստղ կդառնա թիմում և իր խաղամակարդակի գագաթնակետին կհասնի՝ գործելով հարձակման ձախ եզրում:
Այդուհանդերձ, տրանսֆերի կայացման համար նախ և առաջ պետք է, որ բրազիլացին «Ռեալից» հեռանալու ցանկություն հայտնի, իսկ հետո պետք է համոզել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, որ հրաժարվի Ռոդրիգոյի ծառայություններից:
Ռոդրիգոն օրեր առաջ իր ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել թիմի մարզումից ու գրել. «Շատ երջանիկ եմ»: