2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ջահի դիզայնը:
Շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի 14-ին Միլանում և Օսակայում հատուկ միջոցառումների ժամանակ։
Օլիմպիական ջահը պատրաստված է ալյումին-արույր խառնուրդից և ներկված է կապույտ-կանաչ երանգներով, մինչդեռ Պարալիմպիկ խաղերի ջահն ունի բրոնզե երանգ: Ջահերը ստացել են Essential անվանումը:
«Ջահի պարզ դիզայնը կոչված է ընդգծելու բոցը՝ օլիմպիական ջահի փոխանցումավազքի իրական էությունը: Գաղափարն այն է, որ պետք է կենտրոնանալ կրակի վրա՝ ջահը թողնելով հետին պլանում»,- նշված է կազմկոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
2026 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում փետրվարի 6-22-ը: