Ֆրանսիական ՊՍԺ-ն Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունից (ՈՒԵՖԱ) 148.4 միլիոն եվրո կստանա, հաղորդում է Football Meets Data-ն:
Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանում ՊՍԺ-ի եկամուտը կազմում է 148 միլիոն եվրո: ՊՍԺ-ն 6,5 միլիոն եվրո կստանա ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակիչում հաղթելու համար, 4 միլիոն եվրո էլ կվաստակի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը մասնակցելու համար, որտեղ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի Եվրոպա լիգայի հաղթող Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից «Ինտերն» ՈՒԵՖԱ-ից կստանա 136.6 միլիոն եվրո։ Չեմպիոնների լիգայից ստացված եկամուտներով Լոնդոնի «Արսենալը» զբաղեցնում է երրորդ տեղը՝ 117 միլիոն եվրոյով:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին»: Փարիզյան գրանդն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել ակումբային գլխավոր եվրագավաթը:
UEFA prize money earned in 2024/25 (€, unofficial):
— Football Meets Data (@fmeetsdata) June 1, 2025
🔵 148.4m 🇫🇷 Paris Saint-Germain
🔵 136.6m 🇮🇹 FC Internazionale Milano
🔵 117.0m 🏴 Arsenal FC
🔵 116.6m 🇪🇸 FC Barcelona
🔵 105.9m 🇩🇪 FC Bayern München
🔵 102.2m 🇩🇪 Borussia Dortmund
🔵 101.8m 🇪🇸 Real Madrid CF
🔵 98.1m 🏴…