Քիմ Քարդաշյանին հանրագիտարան են նվիրել։ Ռեալիթի շոուների աստղի խոսքով՝ այն պատմական և մշակութային մեծ արժեք ունի։ «Այս հանրագիտարանը հիասքանչ է։ Ինձ նվիրեցին մի մեծ նմուշ, որն ընդգրկում է Հայաստանի ամբողջ պատմությունը՝ պայմանագրերով, քարտեզներով, կրոնական փաստաթղթերով և կարևորագույն համաձայնագրերով, որոնք արտացոլում են հայկական մշակույթի հարստությունը»,- տեսանյութում ասել է Քարդաշյանը։
Նա ցուցադրել է նաև հանրագիտարանի անգլերեն տարբերակը։ Ըստ Քիմի՝ անգլերենն ավելի մատչելի կլինի լայն լսարանին։ «Կարծես այն արդեն վաճառքում է։ Այս հրատարակությունը անգլերենով պատմում է Հայաստանի պատմությունը՝ բացատրելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Սա աներևակայելի կարևոր է և ոգեշնչող», - ասել է Քիմը։