
«ՌԲ Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտան մեղադրվում է կեղծ վարորդական իրավունք օգտագործելու մեջ:
Ֆուտբոլիստը գվինեական կեղծ վարորդական իրավունք է օգտագործել, որպեսզի եվրոպական վարորդական իրավունք ստանա:
Նշենք, որ օրենքի այդպիսի խախտման համար Կեյտային 100 հազար եվրո տուգանք է սպառնում: Բունդեսլիգայի այս խաղարկությունում Կեյտան 7 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: