Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գուցե ձեռք բերի իսպանական «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրին, հաղորդում է SPORT-ը:
«Արքայական ակումբի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն թիմում ուզում է տեսնել կենտրոնական հարձակվողի, որն իր խաղային որակներով նման է Խոսելուին: Բուդիմիրը բարձրահասակ է, Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած խաղացողների ցանկում է:
Խորվաթ հարձակվողն «Օսասունայի» պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է, ամենաշատ գոլերն է խփել ակումբի կազմում նաև Լա լիգայում: