Մադրիդի «Ռեալը» վերադարձրել է իր սան, իսպանացի պաշտպան Ալվարո Կառերասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արքայական ակումբը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել է 50 միլիոն եվրո: Ստորագրվել է 6 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2031 թվականի հուլիսի 1-ին:
Պորտուգալական ակումբը Կառերասի տրանսֆերային իրավունքը նախորդ տարվա ամռանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք էր բերել 6 միլիոն եվրոյով:
Իսպանացին նախկինում «Ռեալի» համակարգում եղել է 2017-2020 թվականներին:
🤩 #WelcomeCarreras 🤩 pic.twitter.com/JYilQxDBma
— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) July 14, 2025