«Ֆլամենգոյի» պաշտպան Ուեսլին հայտնվել է անգլիական գրանդերի ուշադրության կենտրոնում, գրում է Sky Sports-ը։
21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրրքված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` «Ման. Սիթին» Ուեսլիի տեղափոխության հարցում արդեն բանակցություններ է սկսել բրազիլական ակումբի հետ։ «Ֆլամենգոն» եզրայինի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 45 միլիոն եվրո։
2025թ. ձմռանն Ուեսլիին փորձել է ձեռք բերել Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», սակայն «Ֆլամենգոն» հրաժարվել է 30+8 միլիոն եվրոյով իր ֆուտբոլիստից բաժանվելուց։
Ուեսլին 2021թ. հունվարին է տեղափոխվել «Ֆլամենգո», 127 խաղում խփել 3 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա 2025թ. մարտին նորամուտն է նշել Բրազիլիայի ազգային հավաքականում։