«Նոան» հայտարարել է երեք ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետը երկարաձգելու մասին:
Հայկական ակումբում ելույթները կշարունակեն դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, պաշտպան Հովհաննես Համբարձումյանը և կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հայտարարել են, որ ուրախ և հպարտ են «Նոայում» ելույթները շարունակելու կապակցությամբ:
2024/25 մրցաշրջանում «Նոան» դարձել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր: