«Արարատ-Արմենիան» հայտարարել է հարձակվող Փոլ Այոնգոյի տեղափոխության մասին:
Գանացի ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Պորտուգալիայում, որտեղ խաղացել է «Շավիշ», «Վիզեու», «Պասուշ դե Ֆերեյրա» և այլ ակումբներում:
Պորտուգալիայից դուրս նա խաղացել է Գանայում, Ավստրալիայում ու Լյուքսեմբուրգում, որտեղ ներկայացրել է «Էսպերանժ» ակումբը: Այոնգոն այդ թիմի կազմում եվրագավաթային 6 խաղի է մասնակցել ու 2 գոլային փոխանցում կատարել: