Logo

Թոմաս Մյուլերը բարձրացրեց արծաթյա սկուտեղը

23:17 / 10.05.2025Ֆուտբոլ
null

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 33-րդ տուրի տնային խաղից (2-0) հետո Մյունխենի «Բավարիային» հանձնվեց չեմպիոնական տիտղոսը` արծաթյա սկուտեղը:

«Բավարիայի» ավագ, գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը տիտղոսը բարձրացնելու արտոնությունը տվեց իր հայրենակից, հարձակվող Թոմաս Մյուլերին, որն ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունից հետո կհեռանա մյունխենյան ակումբից: 35-ամյա Մյուլերը 25 տարի է անցկացրել «Բավարիայի» համակարգում:

«Ալյանց Արենան» հրաժեշտ տվեց Թոմաս Մյուլերին. «Բավարիան» հաղթեց «Բորուսիային»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ