Logo

Տիկնիզյան. «Շնորհակալ եմ Հայաստանին, հայ ժողովրդին ու ՀՖՖ-ին»

14:46 / 22.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings-ի հետ հարցազրույցում խոսել է մի շարք թեմաների մասին:

- Դու ավելի վաղ հայտարարել էիր, որ ցանկանում ես խաղալ Ռուսաստանի հավաքականում: Ո՞րն էր Հայաստանի հավաքականի օգտին որոշում կայացնելու պատճառը:

- Այո, իրոք ես մի քանի անգամ նման բան ասել եմ: 2021 թվականին Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելուց հետո ես նշել էի, որ շատ եմ աշխատում և փորձում եմ հայտնվել Ռուսաստանի հավաքականում:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի երազանք՝ հայտնվելու այն երկրի հավաքականում, որտեղ ծնվել է: Բայց Ռուսաստանի հավաքականում ինձ ցույց տալու հնարավորություն այդպես էլ չտրվեց, քանի որ ինձ ոչ մի անգամ չհրավիրեցին և անգամ չընդգրկեցին ընդլայնված հայտացուցակում: Նեղացած չեմ, քանի որ սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է լինել:

Ինչ-որ պահի ես հասկացա, որ պետք է որոշում կայացնել ու քայլ առաջ կատարել այժմյան պայմաններով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող էր ասել ոչ՝ պատճառաբանելով իմ երկու-երեք տարի առաջվա հարցազրույցը, սակայն նման բան չեղավ: Շատ շնորհակալ եմ Հայաստանին, հայ ժողովրդին և մասնավորապես ՀՖՖ-ին՝ հյուրընկալության համար:

- Երկա՞ր ես մտածել մարզական քաղաքացիությունը փոխելու շուրջ:

- Եթե նախկինում ես երկար էի մտածում, ապա այս անգամ ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ: Մենք հավաքի էինք Արաբական Միացյալ Էմիրություններում և ՀՖՖ-ն առաջարկ կատարեց: Մի օր արթնացա ու որոշեցի, որ պետք է քայլ առաջ կատարեմ: 

- Հայրդ հայ է, մայրդ՝ ռուս: Ծնողներդ աջակցե՞լ են որոշումդ:

- Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ծնողներիցս ստացել եմ աջակցություն՝ անկախ կայացրած որոշումներից: Երբ ես խաղում էի Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, հայրս այդ ժամանակ նույնպես աջակցում էր ինձ:

Նա ինձ ասաց. «Տղաս, դու իրավունք ունես որոշում կայացնելու և քեզ ցանկացած պարագայում կհասկանան: Եթե ընտրես Ռուսաստանի հավաքականը, ես քեզ կհասկանամ: Դու ծնվել ես Սանկտ Պետերբուրգում, սովորել ես ռուսական դպրոցում, աշխատավարձ ստանում ես այս երկրում և քո տղան ծնվել է այստեղ, այնպես որ, հարցեր չկան: Եթե ընտրես Հայաստանի հավաքականը, ապա ես կրկին երջանիկ կլինեմ, քանի որ դա քո երկրորդ հայրենիքն է և իմը՝ նույնպես: Ես այնտեղ եմ ծնվել և այնտեղից են սերում մեր արմատները»:

Նույնն ինձ ասել է նաև մայրս, սակայն նա ավելի քիչ է հասկանում ֆուտբոլից: Նա ինձ միշտ ասել է, որ ես խելացի տղա եմ և իրավունք ունեմ որոշում կայացնելու, որ սա իմ կարիերան է և միայն ես պետք է որոշեմ»,- ասել է Տիկնիզյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի Մ19, Մ20, Մ21 հավաքականներում և անցկացրած 16 խաղում խփել է երեք գոլ: Նա արդեն ստացել է հայկական անձնագիր և Հայաստանի հավաքականում նորամուտը կարող է նշել Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում:

Կարևոր համալրում. Ի՞նչ կտա Տիկնիզյանի ընտրությունը Հայաստանի հավաքականին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

12:53 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Bild. Մյուլերը մոտ է նոր ակումբ ունենալուն

12:28 / 28.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
2 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ-ում Հայաստանը երրորդն է

11:54 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Կիեզայի ծրագրերը չեն փոխվել

11:25 / 28.07.2025 • Շախմատ

Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն

10:54 / 28.07.2025 • Ֆուտբոլ

«Ալ Նասրը» նոր մարզական տնօրեն է նշանակել

Պաշտոնական
10:20 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բիչախչյանի ասիստն ու «Լեգիայի» հաղթանակը

00:58 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դի Մարցիո. Կադիմյանը կարիերան կշարունակի Իտալիայում

00:19 / 28.07.2025 • Ֆորմուլա 1

fastnews-photo-icon
«Մաքլարենը» երրորդ անընդմեջ Գրան պրիում դուբլ է գրանցել

23:50 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Հարոյանը նորամուտը նշեց Հունգարիայում և մրցեց Հարությունյանի թիմի դեմ

23:27 / 27.07.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. «Ինտերի» ֆուտբոլիստը հրաժարվել է «Բետիս» տեղափոխվելուց

22:56 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Կանանց Անգլիայի հավաքականը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

22:50 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Միլանը» հարցում է ուղարկել «Ռեալին»

21:56 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Տեն Հագի գլխավորությամբ «Բայերն» առաջին հաղթանակը տարավ

21:21 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Sky Sport. Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

20:54 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա ԱՊԼ-ում

Պաշտոնական
20:22 / 27.07.2025 • Սուսերամարտ

Յանա Եգորյանը` աշխարհի եռակի չեմպիոն

19:55 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Բավարիան» խոշոր գումարով ձեռք կբերի Դիասին

19:24 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. ՄՅՈՒ-ն առաջարկ է ստացել Անտոնիի համար

18:43 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Գամբոշը կհեռանա «Նոայից»

18:25 / 27.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Գերմանիայում

Պաշտոնական
17:40 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ալաշկերտը» հաստատեց վենեսուելացի վինգերի տրանսֆերը

Պաշտոնական
17:27 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Արսենալը» հաղթանակ կորզեց «Նյուքասլի» դեմ խաղում

17:03 / 27.07.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Գոռ Խաչատրյանը` Եվրոպայի չեմպիոն, Հայկ Մինասյանը` փոխչեմպիոն

16:44 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Ալ Նասրը» համաձայնեցրել է Ֆելիքսի տրանսֆերը

16:22 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Մանչեսթեր Սիթիի» երկրորդ թիմի վինգերը տեղափոխվել է «Բայեր»

Պաշտոնական
15:57 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
19-ամյա և 17-ամյա ֆուտբոլիստների գոլերը հաղթանակ պարգևեցին «Բարսելոնային»

15:24 / 27.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Ինչու «Արսենալը» հրաժարվեց Շեշկոյից և ձեռք բերեց Դյոկերեշին

14:34 / 27.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Ծառուկյանը` Մախաչևի քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին

14:13 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ալաշկերտը» խոշոր գումար է վճարել՝ 18-ամյա վենեսուելացու տրանսֆերի համար

13:39 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Էմերսոնը «Միլանից» տեղափոխվել է «Ֆլամենգո»

Պաշտոնական
13:21 / 27.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Ծառուկյանը գրազ է առաջարկել Տոպուրիային

12:43 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սպասվող ուշագրավ իրադարձություններ ու ռեկորդներ Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում

Բացառիկ
12:23 / 27.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-video-icon
Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը 7 մեդալ է նվաճել պատանեկան ԵԱ-ում

12:08 / 27.07.2025 • Բասկետբոլ

Լուկա Դոնչիչը կարևոր հարցով հեռացել է Սլովենիայի հավաքականի ճամբարից

11:42 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ինտեր Մայամին» առանց Մեսիի չի հաղթել

11:24 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ֆեռնանդեշի դուբլը հաղթանակ է պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»

11:07 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել, «Ֆերենցվարոշն» առաջնությունը սկսել է ոչ-ոքիով

10:49 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ցրվենա Զվեզդան» 7 գոլ է խփել, Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին

10:17 / 27.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
UFC. Դե Ռիդերը հաղթել է Ուիթաքերին

03:07 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սաուդյան միջամտություն. Ֆելիքսի ապագան կտրուկ փոխվելու շեմին է

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ