«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ:
Աշխարհի 6-րդ ռակետը տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում երեք սեթում 6-3, 6-0, 6-4 հաշվով հաղթեց իր հայրենակից Միոմիր Կեչմանովիչին: 38-ամյա Ջոկովիչն աշխարհի 49-րդ ռակետի արգելքը հաղթահարեց 1 ժամ 4 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 1» հեռուստաալիքով:
Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինաուրը: