Logo

Ուրարտուի» հաղթարշավն ընդհատվեց, հոբելյանական գոլեր և խաղեր. Fastex ՀՊԼ-ի 26-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:23 / 12.04.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 26-րդ տուրից հետո չեմպիոնական մրցավազքում պայքարը զգալիորեն սրվեց: Առաջատար «Ուրարտուն» գարնանային հատվածում առաջին պարտությունը կրեց՝ սեփական դաշտում 1-3 հաշվով զիջելով «Փյունիկին», որը շարունակեց հաղթարշավը: «Արարատ-Արմենիան» հերթական հաղթանակը տոնեց և առաջատարից միավորների տարբերությունը հասցրեց 3-ի:

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից հաղթեց միայն «Ալաշկերտը»: Առաջնությունում անցկացված 130 հանդիպումներից 49-ում հաղթել են դաշտի տերերը, 55-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 26 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
5 խաղում խփվեց 17 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,4 գոլ): Առաջնությունում անցկացված 130 հանդիպումներում խփվել է 313 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ): 

2. «Փյունիկն» առաջնության գարնանային հատվածի 7-րդ խաղում էլ հաղթեց՝ ընդհատելով «Ուրարտուի» 7 անընդմեջ հաղթանակների շարքը: Առաջնության առաջատարը գարնանային հատվածում առաջին գոլերը բաց թողեց և առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ: Նախորդ պարտությունը Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կրել էր  անցյալ տարվա նոյեմբերի 30-ին՝ սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ընդունելով «Արարատ-Արմենիայից»:
«Ուրարտուն» միակ թիմն էր, որի հետ ընթացիկ առաջնության հանդիպումներում «Փյունիկը» դեռ միավոր չէր վաստակել: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 3 խաղերից 2-ում հաղթել էր «Ուրարտուն», մեկում գրանցվել էր ոչ-ոքի:

3. «Լեռնային Արցախը» 9-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Առաջնության վերջին 13 հանդիպումներում «Լեռնային Արցախը» հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնությունում վերջին հաղթանակն արցախցիները տարել են անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Արդեն 5 խաղ՝ 488 րոպե շարունակ արցախցիները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Վերջին գոլն առաջնությունում «Լեռնային Արցախի» օգտին գրանցվել է փետրվարի 28-ին «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպման 52-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Օլաոլուվա Օջետունդեն:

Առաջնության 5-րդ անընդմեջ խաղում «Լեռնային Արցախը» պատժվեց 11մ հարվածով: Այդ հանդիպումներում թիմի դարպասին 11մ 7 հարված է նշանակվել, որից իրացվել է 6-ը, իսկ բանակային Գրենիկ Պետրոսյանի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից: Ընդ որում ԲԿՄԱ-ի և «Փյունիկի» հետ խաղերում «Լեռնային Արցախի» դարպասին 2-ական 11մ  հարված է նշանակվել:

Ընդհանուր առմամբ ընթացիկ առաջնությունում «Լեռնային Արցախի» դարպասին 11մ 10 հարված է նշանակվել, որից իրացվել է 7-ը: Վյաչեսլավ Գրիգորյանին հաջողվել է հետ մղել «Նոայի» ֆուտբոլիստներ Դրամանե Սալուի և Գուդնյուզ Իգբոկվեի հարվածները:

4. Առաջնության գարնանային հատվածում արդյունավետությամբ աչքի ընկնող Յուսուֆ Օտուբանջոն 12 գնդակով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը: Գոլերից 8-ը նիգերիացի հարձակվողը խփել է գարնանային հատվածի 7 հանդիպումներում: Այդ ընթացքում միայն «Նոային» է հաջողվել անառիկ պահել դարպասն Օտուբանջոյի հարվածներից:

5. Տուրն առատ էր 11մ հարվածներով: Նշանակված 4 հարվածներն էլ հաջող իրացրին ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը, «Արարատ-Արմենիայի» լեգեոնական Ալեմաոն, շիրակցի Մուսա Փոլ Բակայոկոն և «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը: Վերջինս ոչ միայն բացեց գոլերի հաշիվը Fastex ՀՊԼ-ում, այլև դարձավ «Փյունիկի» հետ հանդիպումներում «Ուրարտուի» խփած հոբելյանական՝ 100-րդ գոլի հեղինակը: 

Արտակ Եդիգարյանն ընթացիկ առաջնությունում հաջող է իրացրել 11մ բոլոր 5 հարվածներն էլ: Fastex ՀՊԼ-ում խփած գոլերի ընդհանուր քանակով (58) Եդիգարյանն ընթացիկ առաջնության մասնակիցներից ամենաարդյունավետն է: 33-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում Սևադա Արզումանյանի հետ բաժանում է 36-37-րդ տեղերը:

6. Բացի Արման Ղազարյանից, Fastex ՀՊԼ-ում գոլերի հաշիվը բացեցին նաև «Վանի» արգենտինացի ֆուտբոլիստ Մանուել Մորելյոն, ալաշկերտցի Վիտալի Ուստինովը, փյունիկցի Ալեքսանդր Միլկովիչը և «Նոայի» կորեացի ֆուտբոլիստ Յեոնսեունգ Կիմը:

Մորելյոն դարձավ ընթացիկ առաջնությունում գրանցված հոբելյանական՝ 300-րդ գոլի հեղինակը: Նա ընդգրկվեց «Վանի» կազմում Fastex ՀՊԼ-ում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Ալաշկերտի» դարպասը գրավելով 28 տարեկան 171 օրականում:

Փյունիկցի Ալեքսանդր Միլկովիչը (33 տարեկան 44 օրական) և ալաշկերտցի Վիտալի Ուստինովն (31 տարեկան 341 օրական) ընդգրվեցին Fastex ՀՊԼ-ում իրենց թիմերում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում:

7. «Շիրակի» պաշտպան Մարկո Պրլևիչը հայկական ակումբներում պաշտոնական մրցումներում 159-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների ամենափորձառու լեգեոնականների տասնյակում: Սերբ ֆուտբոլիստը ցանկից դուրս թողեց Անատոլի Այվազովին, որը 158 խաղ է անցկացրել: Ռեկորդակիրը «Միկայի» բրազիլացի նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, որը մասնակցել է պաշտոնական 291 խաղի: Իսկ ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականներից լավագույն արդյունքն ունի Վբեյմար Անգուլոն՝ 208 խաղ:

8. Այս տուրում 3 ֆուտբոլիստներ նշանակալի հոբելյաններ նշեցին: Կարեն Մուրադյանը Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Նա խաղացել է հայկական 4 ակումբներում, իսկ առավել շատ հանդիպումների (138) մասնակցել է «Շիրակում», որտեղ սկսել էր ֆուտբոլային կարիերան:

«Լեռնային Արցախի» նորեկ Ալիկ Առաքելյանը  ֆուտբոլային կարիերայում 300-րդ պաշտոնական խաղն անցկացրեց: «Վանի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն էլ հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում 300-րդ խաղի հոբելյանը նշեց: 

9. Արսեն Բեգլարյանի 5 անառիկ խաղերի շարքն ընդհատվեց: Մինչև Միլկովիչի խփած գոլն, «Ուրարտուի» դարպասապահը 561 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել: Վերջին գոլն առաջնությունում Բեգլարյանը բաց էր թողել անցյալ տարվա սեպտեմբերի 10-ին «Ալաշկերտի» հետ կայացած խաղի 16-րդ րոպեին Տիագո Գալվաոյի հարվածից հետո: Այդ խաղից հետո նա մինչև առաջնության գարնանային հատվածի մեկնարկն այլևս խաղադաշտ դուրս չէր եկել: 

10. Տուրում գրանցվեց 2 ինքնագոլ, որոնց հեղինակներն էին Արթուր Քարտաշյանն («Վան») ու Երջանիկ Ղուբասարյանը («Նոա»): Ընթացիկ առաջնությունում արդեն 10 ինքնագոլ է գրանցվել: Սեփական դարպասը գրավել են նաև ալաշկերտցիներ Դիդիե Բորիս Կադիոն և Վիտալի Ուստինովը, շիրակցի Ալեքսա Վիդիչը, «Վանի» պաշտպան Համլետ Ասոյանը, փյունիկցի Միխայիլ Կովալենկոն, «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանն ու արարատցի Հաջի Մուստաֆան: Ընդ որում Մարգարյանը «Լեռնային Արցախի» հետ խաղում 2 անգամ է գրավել սեփական դարպասը՝ դառնալով յուրօրինակ հակառեկորդի հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:41 / 08.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Մեկ միջազգային կարգի տեսուչ և երկու մրցավար Հայաստանից. ՖԻԲԱ-ի որոշումները

Պաշտոնական
00:08 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիները երկու սեթից հետո պարտվում էր, սակայն Դիմիտրովի վնասվածքի արդյունքում դուրս եկավ քառորդ եզրափակիչ

23:37 / 07.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է». Ծառուկյանի գրառումը

23:18 / 07.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Շվյոնտեկն առանց խնդիրների հաղթեց և շարունակում է պայքարը

22:41 / 07.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Աշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ

22:18 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սանդրո Պերկովիչ. ««Նոայում» նպատակներն ամենաբարձրն են, բայց մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք»

22:00 / 07.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Բեն Շելթոնը տպավորիչ քամբեքով շարժվում է առաջ

21:44 / 07.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». 18-ամյա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

21:13 / 07.07.2025 • Ֆուտբոլ

L'Équipe. Մբապեն ՊՍԺ-ի դեմ դատախազություն ներկայացրած հայցը հետ է վերցրել

20:46 / 07.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Սամսոնովան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

20:27 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Շչեսնին և «Բարսելոնան» նոր պայմանագիր են ստորագրել

Պաշտոնական
20:20 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մարզաշապիկներ, որոնք դադարեցին «խաղալ», բայց շարունակում են «ապրել»

20:04 / 07.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Ջոկովիչը դժվարին պայքարում հաղթեց և քառորդ եզրափակիչում է

19:36 / 07.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
ԿԳՄՍ նախարար. «Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնության անցկացումը մեր ռազմավարության շարունակությունն է»

19:24 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ԿԼ. «Փյունիկի» խաղերը կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ»-ով

19:07 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. «Նոայի» նախախաղային մարզումը «Բուդուչնոստի» դեմ հանդիպումից առաջ

18:36 / 07.07.2025 • Ֆուտբոլ

Bild. «Բավարիան» համաձայնության է հասել Լուիս Դիասի հետ

18:10 / 07.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
ԵԱ-ի C դիվիզիոն. Հայաստանի Մ16 հավաքականը 50 միավորի առավելությամբ հաղթեց Մալթային

17:50 / 07.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Կոբոլին համառ պայքարում հաղթեց Չիլիչին և քառորդ եզրափակիչում է

17:40 / 07.07.2025 • Ֆուտբոլ

Ալեգրին հաստատել է, որ Մոդրիչը կմիանա «Միլանին», հայտնի է՝ երբ

17:23 / 07.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
«Ուիմբլդոն». Ֆեդերերը ներկա է Ջոկովիչի խաղին

17:15 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Լիվերպուլը» Ժոտային նվիրված հատուկ միջոցառում կանցկացնի

Պաշտոնական
16:51 / 07.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. ՊՍԺ-ն կապ է հաստատել «Ռեալի» ֆուտբոլիստի հետ

16:15 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ալբերտ Սաֆարյանը` «Արարատի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
15:51 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել Հելդեր Ֆերեյրայի հետ

Պաշտոնական
15:21 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Իվան Ռակիտիչն ավարտեց կարիերան

Պաշտոնական
14:54 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի

14:24 / 07.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Խաչանովը 1-10 բալային համակարգով գնահատել է 1/8 եզրափակիչում տարած հաղթանակը

13:46 / 07.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Տեո Էռնանդեսը կտեղափոխվի «Ալ Հիլալ»

13:22 / 07.07.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. Դյումֆրիսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

12:55 / 07.07.2025 • Ֆուտբոլ

L’Équipe. Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսիի հետ

12:24 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սկիրա. «Միլանի» պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը կփոխի ակումբը

11:54 / 07.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Դավիդե Անչելոտին կգլխավորի «Բոտաֆոգոն»

11:21 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. «Նոայի» հայտացուցակը

10:52 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մեքսիկան հաղթեց ԱՄՆ-ին և նվաճեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

10:23 / 07.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 7-ի խաղերի անոնսը

00:44 / 07.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Անիսիմովան ևս քառորդ եզրափակիչում է

00:07 / 07.07.2025 • Շախմատ

Աշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի հաղթական մեկնարկը

23:54 / 06.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Ալկարասը հաղթեց Ռուբլյովին և շարունակում է տիտղոսի պաշտպանությունը

23:36 / 06.07.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ