Սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ նվաճեց Մոսկվայում ընթացող The Strongest Athletes Cup հեղինակավոր մրցաշարում:
Խաչատրյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակեց 14,900 միավոր: Երրորդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը` 14,300 միավորով:





