Սերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել` 2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե։
Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ) և Միքայել Գյուլումյանը (80 կգ) արծաթե մեդալ են նվաճել։
Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ) և Արսեն Կարապետյանը (66 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։
Աղջիկների պայքարում էլ Հայաստանի թիմը նվաճել է 4 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։
Մրցաշարի փոխչեմպիոն են դարձել Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Համեստ Աֆրիկյանը (50 կգ), Անահիտ Հարությունյանը (57 կգ) և Վիկտորիա Սահակյանը (75 կգ), իսկ Նանա Բալասանյանը (48 կգ) ու Լիաննա Ժամհարյանը (52 կգ) բրոնզե մեդալով են բավարարվել։