«Բարսելոնան» հետևում է հարձակվող Լամին Յամալի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակին, հաղորդում է El Larguero-ն։
Այդուհանդերձ, կատալոնական ակումբն այս պահին չի ցանկանում մեկնաբանել իրավիճակը։
Ավելի վաղ Cope-ն հաղորդել է, որ Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե արդյոք Լամին Յամալի ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ խախտվե՞լ է հաշմանդամության մասին օրենքը:
Տարբեր աղբյուրներ լուսանկարներ են տարածել՝ ցուցադրելով, որ Եվրոպայի չեմպիոնի 18-ամյակի երեկույթին մասնակցել են գաճաճության հիվանդություն ունեցող մարդիկ: Նշվում է, թե Յամալը նրանց բերել է՝ զվարճանալու համար: Եթե այդ ամենը հաստատվի, դա օրենքի կոպիտ խախտում է և ենթադրում է իրավական հետևանքներ: