«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող, իսպանացի Կառլոս Ալկարասի եղբայրը՝ Խայմե Ալկարասը, բացահայտել է իր ավագ եղբոր տված խորհուրդները թենիսի վերաբերյալ, հայտնում է We Love Tennis-ը:
«Նա ինձ շատ խորհուրդներ չի տալիս, բայց մեր ընտանիքում ամենայուրահատուկ խորհուրդը երեք C-երն են՝ cabeza (գլուխ), corazón (սիրտ) և cojones (քաջություն):
Ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին Կառլոսը, նույնիսկ ավելի լավը»,- ասել է 14-ամյա Խայմե Ալկարասը:
2025 թվականի հունիսին Խայմե Ալկարասը դարձել է Մուրսիայի (Իսպանիա) մանկական առաջնության հաղթող:
Կարդացեք նաև՝