Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Ադամա Մեիտեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ կոտդիվուարցի հարձակվող Ադամա Մեիտեն պայմանագիր է ստորագրել Երևանի «Արարատի» հետ։
21-ամյա ֆուտբոլիստը «Արարատ» է տեղափոխվել իր երկրի JMG Ջեկանու ակադեմիայից։
2004 թվականի ապրիլի 20-ին ծնված և 182 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է երեք տարի ժամկետով»,- նշված է «Արարատի» հայտարարության մեջ: