Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն (77 կգ) Արգենտինայի դրոշի ներքո դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր:
38-ամյա ըմբիշը եզրափակիչում 7-11 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին: Ջուլֆալակյանը գոտեմարտի ընթացքում 0-7 պարտվելիս կարողացել է հաշիվը հավասարեցնել, սակայն վերջնամասում մրցակիցը ևս չորս միավոր է վաստակել:
Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանն օլիմպիական փոխչեմպիոն, նաև աշխարհի չեմպիոն է դարձել Հայաստանի դրոշի ներքո:
Ի դեպ, Պանամերիկյան առաջնությանը մասնակցել է նաև Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանը (130 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել է վենեսուելացի Մոյսես Հելբուրգին՝ 0-6: