Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները դեմ են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ի նշան բողոքի, նրանք հուլիսի 27-ին կայացած ընկերական խաղում ցուցադրել են պաստառ, որտեղ գրված է՝ «CR7 NOT WELCOME»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է ընդամենը երկու ակումբ՝ Մադրիդի «Ատլետիկոն» ու իտալական «Նապոլին»։