«Բրենթֆորդը» ձեռք է բերել «Լիվերպուլի» դարպասապահ Քուիվին Կելեհերին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։ Համաձայնագրում հատուկ կետ կլինի` նախատեսված ժամկետը մեկ տարով երկարաձգելու համար։
Transfermarkt-ի տվյալներով` «Բրենթֆորդն» իռլանդացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը գնել է 14,25 միլիոն եվրոյով։
26-ամյա Կելեհերը «Լիվերպուլի» համակարգում էր 2015թ. հուլիսից։ Նա թիմում 67 խաղից 24-ում դարպասն անառիկ է պահել։