ՖԻՖԱ-ն ներկայացրել է Պուշկաշի անվան մրցանակի՝ տարվա լավագույն գոլի հավակնորդների անվանացուցակը: Մրցանակին հավակնում է 11 գոլ:
ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
Լուիս Դիաս, Կոլումբիայի հավաքական
Գոտյե Էն, «Օսեր»
Էրիկ Լամելա, «Տոտենհեմ»
Վալենտինո Լազարո, «Բորուսիա Մյոնխենգլադբախ»
Ռիյադ Մահրեզ, Ալժիր
Սանդրա Օվուսու-Անսա, «Սափրիմ Լեդիս»
Վանգելիս Պավլիդիս, «Վիլեմ II»
Դանիելա Սանչես, «Կերետարո»
Պատրիկ Շիկ, Չեխիա
Մեհդի Տարեմի, «Պորտու»
Քերոլայն Ուիր, «Մանչեսթեր Սիթիի» կանանց թիմ
Տեսանյութերը դիտելու համար սեղմեք YouTube վիդեոհարթակ տանող հղումի վրա:
Հաղթողը կընտրվի ՖԻՖԱ-ի լեգենդներից կազմված միջազգային ժյուրիի, ինչպես նաև կազմակերպության պաշտոնական կայքում գրանցված օգտատերերի քվեարկության արդյունքում: Ընտրողների երկու խումբն ունի նույն ընտրակշիռը: