Մայիսի 2-ին Ֆրանսիայի Լե Ման քաղաքում մեկնարկել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչը»։
Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում «Պալման» 3-0 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Սպորտինգին»։
Իսպանիան ներկայացնող թիմի երրորդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած դարպասապահ Լուան Մյուլերը` մրցակցի դարպասը գրավելով սեփական կիսադաշտից։
32-ամյա դարպասապահը մրցաշարի կիսաեզրափակիչում գոլ է խփել երկրորդ տարին անընդմեջ։ «Պալման» եզրափակիչ է դուրս եկել երրորդ անգամ անընդմեջ և մայիսի 4-ին կմրցի ղազախական «Կայրաթի» դեմ։
«Պալման» մրցաշարի նախորդ երկու տարիների տիտղոսի դափնեկիրն է։ «Կայրաթում» էլ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտզալիստ` Խուլիո Ձանոտոն։
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա, «4-ի եզրափակիչ», կիսաեզրափակիչ
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Պալմա» (Իսպանիա)` 0-3
Խեսուս Գորդիլյո, 28, Մարիո Ռիվիլիյոս, 39, Լուան Մյուլեր, 40