Հայ վինգեր Էդգար Մովսեսյանն ու նիգերիացի պաշտպան Բարի Իսակը հեռացել են «Ուրարտուից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը երկու ֆուտբոլիստների հետ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը։
26-ամյա Մովսեսյանն «Ուրարտուին» միացել էր 2024թ. հուլիսին, 31 խաղում խփել է 5 գոլ, կատարել 3 ասիստ։ Իսակն ակումբում էր 2022թ. օգոստոսից։