Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ), «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» պատմության մեջ ամենաերկարատև եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա) հաղթելով, կատարյալ ճշգրտությամբ կրկնել է Ռաֆայել Նադալի ցուցանիշը, հայտնում է TNT Sports-ը։
Ալկարասը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում իր 5-րդ տիտղոսը նվաճել է 22 տարեկան, 1 ամսական ու 3 օրականում։ Նադալը նույնպես նույն հաջողությունը գրանցել էր 22 տարեկան, 1 ամսական և 3 օրականում։
Լեգենդար Նադալը 22 անգամ է հաղթել «Մեծ սաղավարտի» տիտղոս, 14-ը` «Ռոլան Գարոսում»։ Նա «Մեծ սաղավարտի» մեկ մրցաշարում հաղթանակների քանակով բացարձակ ռեկորդակիր է։