Թենիսի Հայաստանի հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ կմասնակցի Դևիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի թիմերը:
Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դևիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ Ի դեպ, Աղայանն ու Ղազարյանն առաջին անգամ կմասնակցեն այս մրցաշարին:
Հունիսի 10-ին տեղի կունենա մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը, իսկ մրցախաղերը կմեկնարկեն հաջորդ օրը: