«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն:
«Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին:
Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև հնարավոր գործարքի մասին, բայց մինչև այս պահը ոչ մի պաշտոնական առաջարկ որևէ ակումբից չենք ստացել, ուստի եկեք սպասենք»,- ասել է Բուզնիկինը:




