Logo

Հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է

20:52 / 16.10.2024Հեծանվասպորտ
null

Մեկնարկել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների մատակարարման երկրորդ փուլը, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին հեծանիվների բաշխումն ավարտվել է: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներին բաշխվել է 354, Տավուշի՝ 270, իսկ Վայոց ձորի՝ 156 հեծանիվ:

Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 6-ից: Առաջին փուլում հեծանիվները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմավիրի մարզ՝ 198, Արագածոտն՝ 168, Կոտայք՝ 138, Վայոց ձոր՝ 68, Գեղարքունիք՝ 194, Արարատ՝ 182, Լոռի՝ 186, Տավուշ՝ 116, Սյունիք՝ 162, Շիրակ՝ 232:

Ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 6500 հեծանիվ: Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը շարունակվում է:

Ծրագրի նպատակն է նպաստել հեծանվային սպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և ֆիզիկական դաստիարակության խրախուսմանը դպրոցներում՝ բարելավելով «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման որակը:

Հաշվի առնելով, որ 2024 թվականից «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է միայն դպրոցականների համար՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի շրջանում, դպրոցներին հեծանիվների տրամադրման ծրագիրը կնպաստի, որ աշակերտներն ավելի լավ նախապատրաստվեն ու մասնակցեն մրցաշարին:

Այս տարի սեպտեմբերի 28-29-ն անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցել է շուրջ 66 դպրոցական, որոնք հաղթահարել են Գեղարքունիքի մարզի «Արևիկ» հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած շուրջ 20 կմ ճանապարհահատվածը:

1-ին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցը, իսկ 3-րդ տեղը գրավել է Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։ Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով:

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4․000․000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2․500․000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1․500․000 ՀՀ դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 1-ին տեղ՝ 700․000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300․000 ՀՀ դրամ:

Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100․000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական ՀՀ դրամ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

13:39 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կառլուշ Կեյրուշը՝ Օմանի հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
13:24 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Լեսթերը» նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական
13:12 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Ամենակարևորն այն է, որ անցանք երկրորդ փուլ»

12:44 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հայ դարպասապահն «Արարատից» տեղափոխվել է իսպանական ակումբ

Պաշտոնական
12:06 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Խորեն Բայրամյան. «Ուրախ եմ, որ մարզական հավաքն ավարտվեց»

11:39 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը նշանակումներ են ստացել եվրագավաթային խաղերում

Պաշտոնական
11:07 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանն անձամբ է գավաթը դուրս բերել խաղադաշտ. «Կրասնոդարն» իր ստադիոնում տոնել է չեմպիոնությունը

10:40 / 16.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն-2025». Խաչանովը լավագույններից էր իրացրած բրեյք-փոյնթերի քանակով

10:13 / 16.07.2025 • Խառը մենամարտեր

Ծառուկյանն ասել է՝ երբ կլինի իր հաջորդ մենամարտը

03:38 / 16.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
5 անգամ կրակել են MMA-ի անպարտելի մարտիկ Թիմուր Խիզրիևի վրա, նա ողջ է

00:57 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. «Նոան» բաց թողեց երկու գոլի առավելությունը, բայց դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

00:28 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Բելինգհեմը վիրահատվել է ու երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից

23:55 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. «Բարսելոնան» հովանավորչական պայմանագիր կկնքի ԿԴՀ-ի հետ

23:29 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Նապոլի»

22:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում

22:22 / 15.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը հաղթեց խմբային փուլի վերջին խաղում

21:56 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Լիվերպուլը» ռեկորդային տրանսֆերային առաջարկ է պատրաստում

21:24 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դե Բրույնեն շրջանառությունից հանված խաղահամարով է եղել «Նապոլիում» առաջին մարզմանը

20:58 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տոռեն հեռացել է «Բարսելոնայից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
20:27 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էրիկ Օկանսին` «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
19:55 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կոլո Տուռեն ընդգրկվել է Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում

Պաշտոնական
19:20 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սևիկյանը «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել

18:40 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
1 միլիարդ ֆունտ. «Ման. Սիթիի» ռեկորդային պայմանագիրը

18:02 / 15.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Ինչու Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանում՝ բացատրում է UFC-ի նախկին չեմպիոնը

17:43 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սարդարապատը» հյուրընկալել է Մադրիդի «Աթլետիկոյի» ճամբարը

17:17 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ուեսլի Սնեյդերի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել նիդերլանդական ակումբի հետ

Պաշտոնական
17:07 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին կուղարկի՞ վարձակալության. ակումբի արձագանքը

16:53 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Ուրարտուի» հայտացուցակը «Նեմանի» դեմ պատասխան խաղին

16:27 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին խումբ. 2025/26 մրցաշրջանի մեկնարկը, առաջին տուրի զույգերը

16:20 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանության արդյունքները

16:08 / 15.07.2025 • Թենիս

Iași Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

15:51 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Այս օրը դու երբեք չես մոռանա». Պերեսը՝ «Ռեալի» նորեկին

15:40 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Լիվերպուլի» նախկին ավագ Ջորդան Հենդերսոնը՝ «Բրենթֆորդի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
15:28 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Ատալանտայի» գլխավոր մարզիչը հոսպիտալացված է

Պաշտոնական
15:19 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex Պրեմիեր լիգա. 2025/26 մրցաշրջանի մեկնարկը, առաջին տուրի զույգերը

15:17 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Հպարտ եմ «Լիվերպուլում» Վրաստանը ներկայացնելու համար». Մամարդաշվիլի

14:50 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես և ինչու Վահե Գևորգյանն ու «Վանի» 17 ֆուտբոլիստ համալրեցին «Ալաշկերտը». Fast News-ի ռեպորտաժը

14:15 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնայի» դարպասապահը կխաղա Լա լիգա 2-ում

Պաշտոնական
14:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Բիչախչյանի թիմակիցը վախենում է ձերբակալվելուց և չի մեկնի եվրագավաթային խաղին

13:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Եթե դուրս մնանք, աշխարհի վերջը չի լինի». «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ