«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի կողմից իրեն ուղղված ատելության խոսքին:
«Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- նշել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը:
«Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ Հուսով եմ՝ քո ծնողները կհպարտանան այս հաղորդագրությամբ»,- պատասխանել է Հոլանդը՝ Stories բաժնում կատարած գրառումով։
Հոլանդի հաղորդագրությունից հետո օգտատերը պատասխանել է և ներողություն խնդրել. «Իմ գրած խոսքերը լի էին ատելությամբ և զայրույթով։ Դրանք չեն արտացոլում, թե ով եմ ես, և ոչ մի կապ չունեն իսկական ֆուտբոլային երկրպագուի հետ»։