Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Դիմակայության պատասխան խաղի հիմնական ժամանակում հաղթող չեղավ` 3-3։
«Ներաձուրին» առաջին խաղակեսից հետո Լաուտարո Մարտինեսի ու Հաքան Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն կատալոնական ակումբը կարողացավ հետ բերել կորցրածը. աչքի ընկան Էրիկ Գարսիան ու Դանի Օլմոն։
88-րդ րոպեին Ռաֆինյան առաջ մղեց արդեն «Բլաուգրանային», սակայն ավելացված երրորդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին փրկեց «Ինտերին»՝ 3-3։
Դիմակայության առաջին խաղը կողմերը նույն հաշվով էին ավատել։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 79-րդ րոպեին։
«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է, հասանելի է նաև Fast TV հավելվածում (iOS, Android):