
Elliott Arkin-ը ամերիկացի նկարիչ, դիզայներ, քանդակագործ է և հայտնի է իր մուլտիպլիկացիոն սյուրռեալիստական քանդակներով: Եթե այս օրերին զբոսնեիք կամ հեծանիվ քշեիք Բրուքլինի Կուլմբիա կոչվող շրջանում, անսպասելիորեն կզարմանայիք տասը ոտնաչափ (3 մետրից ավելի) բարձրություն ունեցող իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի քանդակից: Հսկայական քանդակը հեղինակել է հենց ինքը Arkin-ը՝ անվանելով այն «Իսպանացի այգեպանը»: Նկարիչն իր աշխատանքներում կարևորում է հումորը և կերպարի անսպասելի վիզուալիզացիան:
«Կարծում եմ՝ հումորը ամենաարդյունավետ տարբերակն է մարդկանց հետ հաղորդակցվելու և կապ հաստատելու համար»,- ասում է նկարիչը:
Պաբլո Պիկասոյի քանդակը ներառված է նկարչի «Խաղաղության թագավորություն» շարքի մեջ, որի առաջին հերոսները եղել են Վինսենթ Վան Գոգը, Էնդի Ուորհոլը և աչ միայն:
Ինչ վերաբերում է Պիկասոյի քանդակին, այն ցուցադրվելու է մինչև հուլիսի 15-ը: