Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն ու 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» մեկնարկից առաջ ցուցադրական մրցախաղ անցկացրին Լոնդոնի Հերլինգեմ թենիսի ակումբում:
Սերբ թենիսիստը երկու մրցախաղում 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ Մեդվեդևի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը հուլիսի 1-ին «Ուիմբլդոնի» առաջին շրջանում կմրցի չեխ Վիտ Կոպրշիվայի դեմ, իսկ Մեդվեդևը նույն օրն ուժերը կչափի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչի հետ: