Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան հեռացել է «Ալ Սադից», հայտնում է կատարյան ակումբի պաշտոնական կայքը:
38-ամյա ֆուտբոլիստը լրջորեն մտածում է մարզական կարիերան ավարտելու մասին:
Հիշեցնենք, որ Սանտի Կասորլան «Ալ Սադի» կազմում անցկացրել էր 3 մրցաշրջան՝ դառնալով Կատարի չեմպիոն և գավաթակիր:
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պաշտպանել է նաև իսպանական «Վիլյառեալի», «Մալագայի», «Ռեկրեատիվոյի» և Լոնդոնի «Արսենալի» գույները: