«Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Շտուտգարտի» կիսապաշտպան Անգելո Շտիլերի ծառայություններով, գրում է Marca-ն:
Մադրիդյան ակումբը մտադիր է վերադարձնել նաև Նիկո Պասին, որն այժմ պաշտպանում է «Կոմոյի» գույները, սակայն Պասի ժամանումը չի խոչընդոտի ևս մեկ կիսապաշտպանի ձեռքբերումը:
Շտիլերի տրանսֆերային իրավունքը գնելու վերաբերյալ խորհուրդ է տվել թիմի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը:
«Արքայական ակումբն» ակտիվորեն պատրաստվում է առաջիկա մրցաշրջանին և արդեն պաշտոնապես հայտարարել է Դին Հաուսենի տրանսֆերի մասին: Առաջիկա օրերին կարող է հայտարարվել նաև Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Ալվարո Կառերասի հետ պայմանագրի կնքման մասին: