Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի պիլոտ Օսկար Պիաստրին երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիում առաջինը հատելով եզրագիծը։
Oscar's on a roll! 😮💨👊#F1 #MiamiGP pic.twitter.com/pxKeCqaF2Z
— Formula 1 (@F1) May 4, 2025
Երկրորդ տեղը զբաղեցրել է Պիաստրիի թիմակից Լանդո Նորիսը, իսկ առաջատարների եռյակը եզրափակել է գերմանական «Մերսեդեսից» Ջորջ Ռասելը։
Վերջին չորս տարիների անփոփոխ չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») զբաղեցրել է միայն չորրորդ տեղը։ Նա հաղթել էր որակավորման փուլը։
Պիաստրին 131 միավորով ընդհանուր հաշվարկի առաջատարն է: Նրան հաջորդում են Նորիսը (115) և Ֆերստապենը (99)։ Ռասելը 93 միավոր է հավաքել ու չորրորդն է։
Կոնստրուկտորների գավաթի պայքարում 246 միավորով առաջատար է «Մաքլարենը»։ «Մերսեդեսը (141) երկրորդն է, «Ռեդ Բուլը» (105)` երրորդը, իսկ «Սկուդերիա Ֆերարին» (94)` չորրորդը։
Հաջորդ Գրան պրին կկայանա մայիսի 18-ին Իտալիայում` Էմիլիա Ռոմանիայի մրցուղում։
Ֆորմուլա 1-ի որակավորկան փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։