
«Լիլի» դարպասապահ Մայք Մենյանը տեղափոխվեց «Միլան»՝ հաղորդում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը։
Ֆրանսիացի դարպասապահը պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Նա ակումբում կրելու է 16 համարի մարզաշապիկը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի դարպասապահի աշխատավարձը «Միլանում» կազմելու է տարեկան 2,8 միլիոն եվրո։
Մենյանը խաղում էր «Լիլում» ու ավարտված մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Նա ընդգրկված է Ֆրանսիայի հավաքականի՝ ԵՎՐՈ-2020-ի հայտացուցակում։
Ավելի վաղ «Միլանի» սպորտային տնօրեն Պաուլո Մալդինին հաստատել էր, որ թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հեռնաալու է «Միլանից»։