
տուր
01 Հունվար 1970 - 18:42


Իտալիայի առաջնությունը մինչև հունվարի 3-ը մեկնել է աձակուրդի։ Այդ առթիվ՝ Whoscored վիճակագրական կայքը կազմել է Ա սերիայի խորհրդանշական հավաքականը մինչև արձակուրդ կայացած խաղերի հիման վրա։ Կայքը յուրաքանչյուր հանդիպումից հետո բոլոր ֆուտբոլիստներին գնահատական է տալիս, որոնց հիման վրա կազմել է խորհրդանշական հավաքականը։
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7,5 միջին գնահատականը և ընդգրկվել լավագույն 11 ֆուտբոլիստների թվում։
Դարպասապահ – Անդրեա Կոնսիլի («Սասուոլո»)
Պաշտպաններ – Տեո Էրնանդես («Միլան»), Կրիստիան Ռոմերո («Ատալանտա»), Ռոջեր Իբանյես («Ռոմա»), Խուան Կուադրադո («Յուվենտուս»)
Կիսապաշտպաններ – Ռոդրիգո Դե Պաուլ («Ուդինեզե»), Հական Չալհանօղլու («Միլան»), Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»), Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»)
Հարձակվողներ – Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Անդրեա Բելոտի («Տորինո»)
Մխիթարյանն անցկացրած 14 խաղում դարձել է 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։