Գերմանական Kicker պարբերականն ամփոփել է 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները:
Հարցման մասնակիցները հնարավորություն են ունեցել քվեարկել Բունդեսլիգայի խաղացողների և գերմանացի այն ֆուտբոլիստների օգտին, որոնք ելույթ են ունենում արտերկրում:
Լավագույն տասնյակն այսպիսին է.
- 1. Հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկու («Լայպցիգ», Ֆրանսիա) – 134 միավոր
- 2. Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա» / «Բարսելոնա», Լեհաստան) – 128
- 3. Դարպասապահ Կևին Տրապ («Այնտրախտ», Գերմանիա) – 65
- 4. Կիսապաշտպան Տոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա) – 54
- 5. Պաշտպան Նիկո Շլոտերբեկ («Ֆրայբուրգ» / Դորտմունդի «Բորուսիա») – 51
- 6. Հարձակվող Թոմաս Մյուլեր («Բավարիա», Գերմանիա) – 42
- 7. Կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչ («Այնտրախտ», Սերբիա) – 28
- 8-10. Կիսապաշտպան Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի», Գերմանիա) – 15
- 8-10. Դարպասապահ Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա) – 15
- 8-10. Հարձակվող Սիմոն Տերոդո («Շալկե», Գերմանիա) – 15
Հիշեցնենք, որ գերնանական «Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն ճանաչվել էր նաև Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: