Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) ռինգ է վերադարձել` մենամարտելով WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն (մինչև 66.7 կգ) Մարիո Բարիոսի դեմ:
12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարներից երկուսը 114-114 են գնահատել, մեկն առավելություն է տվել Բարիոսին` 115-113: Այսպիսով՝ 46-ամյա ֆիլիպինցու և ԱՄՆ ներկայացուցիչ 30-ամյա Բարիոսի մենամարտում գրանցվել է ոչ-ոքի:
Բարիոսը պաշտպանել է չեմպիոնական գոտին: Նա պրոֆեսիոնալ ռիգում 29 հաղթանակ, երկուական ոչ-ոքի և պարտություն ունի: