Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։
Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։
Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։
Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան (Չեխիա, 23-րդ ռակետ) է, երկրորդը` Ռեբեկա Շրամկովան (Սլովակիա, 33-րդ ռակետ): Մրցաշարին մասնակցում են նաև Սինյույ Վանը (Չինաստան, 40-րդ ռակետ), Մարիա Բոուզկովան (Չեխիա, 47-րդ ռակետ), Գաբրիելա Ռուզեն (Ռումինիա, 57-րդ ռակետ) և այլք։