«Ալ Նասրի» մարզական տնօրեն Ֆեռնանդո Հիերոն հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են, և Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը ձգտում է թիմում պահել պորտուգալացի աստղին:
«Կրիշտիանուի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են,- ասուլիսի ժամանակ ասել է Հիերոն։ - Հուսով եմ՝ մենք կկարողանանք լուծում գտնել»։
Ռոնալդուի ապագայի վերաբերյալ ենթադրություններին պատասխանելով՝ Հիերոն հավելել է. «Ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում հայտնվում են թիմերի անունները, որոնք ցանկանում են ձեռք բերել Կրիշտիանուին, և այժմ նրա տրանսֆերի համար պայքարում է 30 թիմ»։
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի՝ «Ալ Նասրի» հետ պայմանագիրը լրանում է հունիսի 30-ին, և նրա ապագայի վերաբերյալ որոշումը կկայացվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Որպես նրա տրանսֆերի գլխավոր հավակնորդ՝ նշվում է «Ալ Հիլալի» անունը։
Ռոնալդուն, որը միացել է «Ալ Նասրին» 2023 թվականի հունվարին, ակումբի հարձակման կենտրոնական ֆիգուրն է՝ 105 խաղում խփելով 93 գոլ։ Չնայած «Ալ Նասրը» մրցաշրջանն ավարտել է առանց գավաթի, 40-ամյա ֆուտբոլիստը մնում է նրանց նախագծի հիմնական դեմքը։