
Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան, կարծես լիարժեք վերականգնվել է վնասվածքից: Փորձառու ֆուտբոլիստն արդեն սկսել է գոլեր խփել:
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Վիլյառեալը», որի կազմում հանդես է գալիս Կասորլան, սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել համեստ «Ալավեսին»: Գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 3-3: Կասորլան գոլային այս հրավառությանը մասնակցել է 67-րդ րոպեին: Իսպանացի ֆուտբոլիստը նախ շրջանցել է երկու մրցակցի, այնուհետև հեռահար հարվածով դարձել է գոլի հեղինակ:
— Drafts 2.0 (@drafts_2) November 1, 2018
Հավելենք, որ սա Սանտի Կասորլայի առաջին գնդակն էր հարազատ «Վիլյառեալ» վերադառնալուց հետո: Մինչև «տուն» վերադառնալը, նա վնասվածքի պատճառով «Արսենալում» բաց է թողել 636 գնդակ: