Ռուսաստանի Սամարայի մարզում 29-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ընթացքում, հաղորդում է «Типичный Тольятти»-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 13-ին «Տրուդ» ստադիոնում Տոլյատիի սիրողական առաջնության խաղում: «Հալի-Գալիի» ավագ Գլեբ Բերեզովսկիի ինքնազգացողությունը վատացել է փոխարինվելուց հետո, նա ընկել է խոտածածկին և մահացել:
Հրապարակվել է նաև հեռարձակումից մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Բերեզովսկին ընկած խոտածածկին: