Չինացի թենիսիստուհի, 2024թ. Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Չժեն Ցինվենը դուրս եկավ Ուհանում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ:
Աշխարհի 7-րդ ռակետը կիսաեզրափակիչում 6-3, 6-4 հաշվով հաղթեց հայրենակցին` Վան Սինյուին (51-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 41 րոպե:
Ցինվենը հոկտեմբերի 13-ին տիտղոսը կվիճարկի աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սաբալենկայի հետ: